Իրանահայերը սատարել են իշխանությանը և հորդորել են կայունություն ապահովել երկրում
Իրանի հայ համայնքի խորհուրդը վերջին ահաբեկչությունների և անկարգությունների առնչությամբ հայտարարություն է տարածել։ «Pars Today»–ը գրում է, որ կառույցն իր աջակցությունն է հայտնել իշխանություններին և կոչ արել միջոցներ ձեռնարկել երկրում կայունություն ապահովելու համար։
Նշվում է, որ Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն ու անկարգությունները, որոնք քաղաքացիների մահվան, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության խախտման են հանգեցրել լուրջ մտահոգություն են առաջացրել նաև հայ համայնքում։
«Այս սուրբ հողի այլ կրոնների հետևորդների և ազգերի հետ միասին աջակցում ենք ԻԻՀ–ի իշխանություններին և պահանջում երկրում ապահովել կայուն անվտանգություն, պատասխանատվության ենթարկել հանցագործության մեղավորներին և հասարակության անվտանգությունը խախտողներին», – ասվում է հայտարարության տեքստում։
Իրանահայերը հիմնականում քաղաքաբնակներ են, ապրում են Թեհրանում, Սպահանում և նրա հարակից շրջաններում։
Նշենք, որ Իրանի տարածքում վերջին երկու ամիսների ընթացքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել։ Հոկտեմբերի վերջում անհայտ անձինք կրակ էին բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ–Չերախ դամբարանի տարածքում։ Ահաբեկչական գործողությունների հետևանքով 13 մարդ էր զոհվել, ևս 45-ը` վիրավորվել։ Ավելի ուշ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնեց, որ ահաբեկչության մասնակիցներ թվում Ադրբեջանի քաղաքացիներ կան։
Եվս մեկ ողբերգություն տեղի ունեցավ նոյեմբերի 16–ին Խուզեստան նահանգի Իզե քաղաքի շուկայում։ Անհայտ անձինք երկու մոտոցիկլետներով մոտեցել էին քաղաքացիների խմբի և կրակ բացել։ Կրակոցների հետևանքով զոհվել էր 5 մարդ, այդ թվում` երեխա և տարեց կին, ևս 10-ը` վիրավորվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.