Արման Թաթոյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Լոս Անջելեսում ելույթ է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Արցախի ժառանգության հանձնախմբի կազմակերպած միջազգային գիտաժողովին նվիրված Արցախի/Լեռնային Ղարաբաղի մարդկային և մշակութային անվտանգության հեռանկարներին։
«Թաթոյան» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Թաթոյանը ներկայացրել է Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի ինքնորոշման իրավունքի հիմքերը: Ապացույցներով հիմնավորվել են հայատյացության ու թշանամանքի հովանավորության ադրբեջանական քաղաքականության շարունակականությունը։
Ա.Թաթոյանը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով հովանավորվող տարիների հայատյացութան հետևանքերը տեսանելի են եղել 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա, 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ․ խաղաղ բնակիչների ու զինծառայողների խոշտանգումներ, գլխատումներ, զինծառայողների մարմինների անարգանք, մասնատումներ ու անմարդկային վերաբերմունք գերիների նկատմամբ։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ Սա է միակ եղանակը երաշխավորելու համար արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը:
Հատուկ ուղերձով է հանդես եկել ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ.Հովնան արթեպիսկոպոս Տերտերյանը:
Գիտաժողովին մասնակցել են փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: