Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները
ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի` որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։
Նշված 34,79 մլն ԱՄՆ դոլարից 31,79 մլն–ը կուղղվի ներդրումների վերադարձի ապահովմանը, 3 մլն–ը` 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։
Բանն այն է, որ Հրազդանի ՋԷԿ–ն այսօր աշխատում է թերբռնված ու պարբերաբար ստիպված է լինում դադարեցնել աշխատանքը` էլեկտրաէներգիայի գերարտադրությունը կանխելու համար։
«5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՓԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի»,– ասված է կառավարության որոշման նախագծում։
Կառավարությունը կարծում է, որ տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։
Բացի այդ, արձանագրությամբ նախատեսվում է Երևանի ՋԷԿ-ի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։
Արձանագրությունը կազմվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում և ստորագրվել այս տարվա հունիսին։
Կառավարության նիստում այսօր հավանություն արժանանալուց հետո այն կներկայացվի ՀՀ նախագահի վավերացմանը, ուժի մեջ կմտնի վավերացումից անմիջապես հետո։ Ամենայն հավանականությամբ, առաջին վճարումը ռուսական կողմին կկատարվի արդեն 2023թ–ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 06:26
Армянским тяжелоатлетам Гарику Карапетяну и Симону Мартиросяну не нашлось равных на чемпионате Европы по тяжелой атлетике, проходящему в столице Молдовы Кишиневе.
-
2025-04-21 06:22
Папа Римский Франциск в своем традиционном пасхальном послании Urbi et Orbi («Граду и миру») пожелал скорейшего достижения мира на Южном Кавказе, сообщает Vatican News.
-
2025-04-21 06:19
Католикос всех армян Гарегин II в пасхальной проповеди призвал к единству и объединению вокруг национальной идентичности. Он также осудил «кампании против национальной и христианской идентичности и прошлого» армян.
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).