«Հայաստան» խմբակցություն․ ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՀԱՍՆԵԼ ՀԱՊԿ-ՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆԸ
Պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ «երբ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահող երկիր էր Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ, ինչո՞ւ այդպես էլ չկարողացավ ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ, ինչպես ասում են, Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականներ և կանխարգելիչ միջոցառումներ կլինեին»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նկատեց, որ իշխանությունը երբեք չի ընդունում իր մեղքը։
«Նրանց խոսքով՝ պատերազմ հրահրելու մեջ իրենք մեղավոր չեն, բանակցությունների ձախողման համար մեղավոր չեն, իրենք մեղավոր չեն, որ Ադրբեջանի զորքերը մնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նրանք ոչ մի բանում մեղավոր չեն։ Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը։ Այդ հարցերը պետք է տալ Հայաստանի իշխանությանը»,-ասաց Խամոյանը։
Պատգամավորը հիշեցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի մասին, որը հարված հասցրեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը։
«Սա նույն Նիկոլ Փաշինյանն է, ով 2019-ին «հերոսաբար» օդանավակայանում Պուտինին չդիմավորեց։ Նրա բոլոր քայլերն ուղղված են սեփական իշխանությունը պահելուն։ Եթե երաշխավորը լինի Ռուսաստանը, ապա նա Հայաստանը կտանի Ռուսաստանի հետ հարաբերությունների ինտեգրման ուղղությամբ, եթե երաշխավորը լինի Արևմուտքը, ապա կտանի արևմտյան ուղղությամբ։
Եթե իշխանությունը լիներ մեր քաղաքական ուժը, եթե վարչապետը լիներ մեր խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ապա այնպիսի իրավիճակ, ինչպիսին Փաշինյանի օրոք է, հաստատ չէր լինի»,-եզրափակեց Խամոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 17:39
Удары Израиля по жилым районам Тегерана привели к гибели не менее 78 человек, еще 329 пострадали. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-13 17:37
Израильские посольства по всему миру приостанавливают свою деятельность в связи с военной операцией против Ирана, сообщает в пятницу газета Haaretz со ссылкой на источник в МИД страны.
-
2025-06-13 17:37
По сведениям Новости Армении – NEWS.am, отправившаяся в Иран большая группа армянских туристов, в том числе больше десятка учеников и преподавателей средней школы имени Мхитара Себастаци, после нападения на ИРИ немедленно прервала поездку и возвращается в Ереван. Сведения подтвердил и учредитель-директор школы имени Мхитара Себастаци Ашот Блеян.
-
2025-06-13 16:21
Ливанское движение «Хезболла» назвало удары Израиля по Ирану «опасной эскалацией» и «нарушением Израилем всех мер контроля и правил при полном американском прикрытии и спонсорстве».