ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության չեն եկել գազի գնի սահմանափակման շուրջ քննարկումների ընթացքում
ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության չեն եկել գազի գնի՝ Մվտ/ժ-ի դիմաց 275 եվրոյի մակարդակի սահմանափակման շուրջ քննարկումների ժամանակ, փոխանցում է Reuters-ը։
Երկարատև տարաձայնությունները հետաձգել են սուր էներգետիկ ճգնաժամը մեղմելու այլ միջոցառումներ, ինչպիսիք են ԵՄ-ում գազի համատեղ գնումների մեկնարկը և վերականգնվող էներգիայի թույլտվությունների գործընթացի արագացումը:
Դիվանագետները հայտարարել են, որ ԵՄ 27 երկրներ սկզբունքորեն համաձայնել են այդ երկու առաջարկներին, սակայն հետաձգել են պաշտոնական հավանությունը մինչև հաջորդ հանդիպումը, որը նշանակված է դեկտեմբերի 13-ին:
Բելգիայի էներգետիկայի նախարար Թիննե Վան դեր Սթրեթենը հայտարարել է, որ «տեքստը, որը գտնվում է սեղանին, բավարար չէ, դրանում հստակ չի ասվում, թե արդյոք կազդի այն գների վրա»։
Հունաստանի էներգետիկայի նախարար Կոնստանտինոս Սկրեկասն ասել է, որ 150-200 եվրո/ՄՎտժ սահմանը իրատեսական կլիներ: «Դա կարող է օգնել մեզ իջեցնել գազի գները և, հետևաբար, իջեցնել էլեկտրաէներգիայի գները, ինչը մեծ խնդիր է Եվրոպայում այս ձմռանը»,-ասել է նա։
Մալթան նույնպես դժգոհ է առաջարկվող շեմից։ Էներգետիկայի նախարար Միրիամ Դալլին ասել է, որ մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ խիստ պայմանները դա «գրեթե անհնար են դարձնում»։
Եմ 15 երկրներ ցանկանում են սահմանել գազի գնի շեմ՝ էներգակիրների ծախսերը զսպելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.