Բաշար Ասադը Սիրիային, Բելառուսին և Ռուսաստանին կոչ է արել միավորվել՝ Արևմուտքին մեկուսացնելու համար
Արևմուտքը բռնել է պատերազմներ վարելու ուղին և շահագրգռված է դրանց շարունակմամբ։ Այս մասին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը։
Ինչպես հայտնում է պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը, նախագահ Ալ Ասադն ընդգծել է, որ Բելառուսը թիրախ է դարձել Եվրոպայի կենտրոնում իր ռազմավարական դիրքի և ինքնիշխան քաղաքականության պատճառով։ «Արևմուտքը բռնել է պատերազմներ վարելու ուղին և շահագրգռված է դրանց շարունակմամբ, քանի որ եթե այս պատերազմները դադարեն, ապա գերիշխանության համակարգը կփլուզվի»,- նշել է նա։
Ասադն ընդգծել է, որ արևմտյան երկրները չեն կարողացել ռազմական ճանապարհով հասնել իրենց նպատակներին շատ երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Ռուսաստանը և Բելառուսը, ուստի նրանք դիմել են տնտեսական պատերազմների։ «Այդ պատերազմներին դիմակայելու համար անհրաժեշտ է համախմբել այդ պետությունների ջանքերը, ի լրումն այլ երկրների հետ տնտեսական կապեր հաստատելու, որոնք ունեն նմանատիպ սկզբունքներ և արժեքներ, և այդ դեպքում Արևմուտքը մեկուսացման մեջ կհայտնվի»։
Նա շնորհակալություն է հայտնել Բելառուսին ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիային աջակցելու, Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հարցում նրա անսասան դիրքորոշման և սիրիացի ժողովրդի տոկունությանն աջակցելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: