Վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով ամբաստանյալ Արամ Նավասարդյանը չկալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ նոյեմբերի 24-ին, մեկնարկել է այս տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի գործով դատական նիստը։
NEWS.am-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ նախնական դատական նիստին քննարկվել է ապացույցների թույլատրելիության և հետազոտման հաջորդականության հարցը.
«Ապացույցների հետազոտման հաջորդականություն ներկայացրինք, պաշտպանական կողմը պատրաստ չէր, ասաց՝ մենք հավելյալ ապացույցներ ենք ուզում հետազոտվի, ժամանակ տրամադրվեց, դեկտեմբերի 2-ին դա էլ կներկայացնեն և կանցնենք դատալսումների փուլին»։
Ասլանյանն ասաց, որ դատարանին միջնորդել են կալանավորել Արամ Նավասարդյանին կամ կասեցնել նրա պաշտոնավարումը, սակայն դատարանը մերժել է մեղադրող կողմի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).