Անի համայնքում ավագանու լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվի
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում վաղը՝ նոյեմբերի 25–ին, 6–րդ անգամ քվորում չլինելու պատճառով չի կայանա նորընտիր ավագանու առաջին նիստը, ինչը նշանակում է, որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի ավագանու լիազորությունները և վարչապետը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Անիում այսօր՝ նոյեմբերի 24–ին, 5–րդ անգամ տապալվել է համայնքապետի ընտրության օրակարգով նիստը և նշանակվել վաղը, բայց վաղն էլ տեղի չի ունենա այդ նիստը, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայկական երազանք» խմբակցությունները ինչպես նախորդ հինգ անգամները, այնպես էլ վաղը չեն ներկայանա նիստին։
Հիշեցնենք՝ «Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը մյուս երկու ուժերի առջև պայման էր դրել՝ կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կհամաձայնի իր թեկնածությանը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ուժերից ոչ մեկը, սակայն, չէր ընդունել Ագուն Սաղաթելյանի պայմանը և համաձայնության չէին եկել։
Անի համայնքում հետընտրական ճգնաժամ առաջացավ, որովհետև սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում քաղաքական երեք ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, հետևաբար միանձնյա իշխանություն ձևավորել չստացվեց։ Քաղաքական ուժերը, սակայն, կոալիցիա ձևավորելու հարցում էլ ընդհանուր հայտարարի չեկան։
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 69–րդ հոդվածի 2 մասի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:
Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ, իսկ ավագանին շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը:
Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում:
Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։
Իսկ մինչև համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը՝ Անի համայնքի ղեկավարի պարտականությունները կկատարի համայնքապետի տեղակալը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.