Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՆՈՐ ՏԻՊԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ՈՐՈՆՔ ԱՅԼ ՓՈՐՁ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ
Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են Արցախը և Արցախի ժողովուրդը։ Այս մասին գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով իր կադրային որոշումներին։
«Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել են Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ։ Ու մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք դա:
Արցախի ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է: Մեզ նման փոքր երկրների համար արդյունավետ կարող է լինել ավելի պարզ համակարգը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը:
Շատ կարևոր է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ներգրավվել իր ճակատագրին վերաբերող հարցերի լուծմանը: Հանրաքվեների միջոցով կամարտահայտման մեխանիզմի ներդրումը թույլ կտա քաղաքացուն մասնակից դառնալ իր, իր երեխաների ապագայի ու իր երկրին վերաբերող կոնկրետ որոշումների կայացմանը, տեղեկացված լինել ու ինչ-որ չափով նաև պատասխանատվություն կրել կայացված որոշումների համար:
Թափանցիկ աշխատանքը, որոշումների կայացման հիմնավորվածությունը, առաջնահերթությունների որոշման չափանիշների սահմանումը կօգնեն հաղթահարել անարդարության այն սուր զգացողությունը, որ այսօր կա Արցախում, վերականգնել ապագայի նկատմամբ նրանց հավատն ու վստահությունը:
Սա ռազմավարական այն գիծն է, որն անհրաժեշտ է հաշվի առնել առհասարակ բոլոր բարեփոխումներն իրականացնելիս:
Համոզված եմ, որ քաղաքական համակարգի բարեփոխումներին պետք է զգուշությամբ վերաբերվել, չխուսափել պարզ խոսելուց և մինչև դրանց իրականացումը հանրության հետ բովանդակային քննարկումներ անցկացնել:
Նախարարների հրաժարականի մասին
Այո, դա դժվար որոշում էր և դա իմ որոշումն էր, և քննարկվել է բոլոր նախարարների հետ։ Ինչ–որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց ես անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գնահատել և գնահատում եմ որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք ես մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, և դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ փորձ, հմտություններ և գիտելիքներ ունեն։
Երբ աղետի հետևանքով շենքը փլվում է, առաջին հերթին շտապ փրկարարական խմբեր են կանչվում փլատակները մաքրելու և մարդկանց դուրս բերելու համար: Հետո գալիս են շինարարներն ու ճարտարապետները, որոնք մաքրված վայրում նոր շենք են կառուցում։ Հիմա մենք հենց այդպիսի իրավիճակում ենք․ հետպատերազմյան վերականգնման փուլից անցում ենք կատարում դեպի ստեղծարար աշխատանք:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով են կատարել գործի իրենց մասը։ Հիմա արդեն առաջ է գալիս նոր տեսակի աշխատանքի անցնելու և նոր բնույթի խնդիրներին լուծումներ տալու, ըստ դրանց «վերադասավորվելու» հարցը:
Մենք ունենալու ենք երեք հիմնական ուղղություն և խնդիրների վեց խումբ՝ յուրաքանչյուրն իր նախագծերով։ Մենք պետք է տասնյակ բարեփոխումներ իրականացնենք։ Այս ճակատը ենթադրում է բոլորովին նոր մոտեցում. դա ավելի շատ նախագծերի կառավարում է, քան ընթացիկ վարչական աշխատանք։
Ճիշտ ձևավորված թիմը հաջողության երաշխիքն է ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին: Եթե հիմա կառավարչական սխալներ թույլ տրվեն, ապա այս չափազանց կարևոր ու բարդ փուլում կարող ենք վտանգել Արցախի անվտանգության և զարգացման նպատակը: Իսկ դա անթույլատրելի է։
Մեր հանձնառությունը մեկն է՝ երաշխավորել հայկական Արցախի կայուն և հարատև զարգացումը»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 15:26
Израиль решился на удар по Ирану. Инициированная Тель-Авивом операция «Львиная сила» пошатнула баланс в конфликте с Тегераном — тем более что под удар в этот раз попали «неприкасаемые», на первый взгляд, иранские ядерные объекты. Стороны, сами того не ожидая, перешли от символической эскалации к реальной.
-
2025-06-13 15:08
Утром 13 июня премьер-министр Никол Пашинян отправился в Прагу, где примет участие в форуме Globsec. Это ежегодный международный форум по вопросам безопасности, организуемый общественной организацией, специализирующейся на теме международной и региональной безопасности, - пишет аналитик Акоп Бадалян.
-
2025-06-13 15:01
Российский МИД назвал удары Израиля по Ирану, его гражданам, мирным городам и объектам ядерно-энергетической инфраструктуры неспровоцированными и неприемлемыми. Об этом говорится в заявлении российского внешнеполитического ведомства.
-
2025-06-13 15:00
Армяне оказались в самолетах, совершивших вынужденную посадку в Баку в связи с событиями в Иране. В этой связи президент Союза армян России Ара Абрамян обратился в МИД России с просьбой сделать все возможное, чтобы обеспечить безопасность армян, сообщает САР.