Ալիև․ Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Պրահայում (հոկտեմբերի 6) հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հարցազրույցում քննադատել է Ադրբեջանին և մեզ մեղադրել մի բանում, որը մենք չենք արել։ Դրան հաջորդեց Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձևը (նոյեմբերի 15), որը բացարձակապես անընդունելի է և վիրավորական։ Հետո եղավ Ֆրանսիայի Ազգային ժողովի հերթական հակաադրբեջանական բանաձևը, հետո Ֆրանսիայի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով մեզ վրա հարձակվելու փորձ։ Դա անընդունելի է, քանի որ Ֆրանկոֆոնիան մարդասիրական կազմակերպություն է», - ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ «հաշվի առնելով այս ամենը՝ պարզ է, որ Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին»։
«Եվ դա ոչ թե մեր, այլ նրանց մեղքն է, քանի որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը երբևէ պաշտոնապես որևէ կողմի օգտին հանդես չեն եկել: Սա նշանակում է, որ դեկտեմբերի 7-ի հանդիպումը (Բրյուսելում Փաշինյանի հետ) չի կայանա։ Եվ մենք կդիտարկենք այլ այլընտրանքներ:
Տեսնենք, թե ով և ինչ հարթակում հանդես կգա որպես միջնորդ», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.