Последние новости

Չավուշօղլուն հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կովկասի, Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակության մասին։ Այս մասին նա հայտարարել է Ակտաուում Թուրքիայի, Ղազախստանի և Ադրբեջանի տրանսպորտի և արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման բացման ժամանակ, փոխանցում է Անադոլուն։

Նրա խոսքով՝ «Հարավային Կովկասի նոր իրողությունները նույնպես ներդրում են բեռների երկարաժամկետ փոխադրման մեխանիզմներում»։ Նա նշել է 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում երկու նոր օդանավակայանների բացման մասին, որոնք «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը կկապեն աշխարհի հետ»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ