Последние новости

Էկոակտիվիստները պատրաստվում են Երևանի Իսակովի պողոտան մաքրել աղբից

Բնապահպան ակտիվիստները պատրաստվում են Երևանի գլխավոր մայրուղիներից մեկը՝ Ծովակալ Իսակովի պողոտան, մաքրել աղբից։ Այս մասին հայտնում է «Green Green» Telegram-յան ալիքը։

Էկոակտիվիստները մաքրելու են նաև հարակից Թաիրովի փողոցը, ինչպես նաև Հաղթանակի կամրջի տարածքը։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ։ Աշխատանքները կատարելու համար առնվազն 100 մարդ է պետք։

Կազմակերպիչները ակտիվիստներին Հաղթանակ կամրջի վրա կսպասեն նոյեմբերի 27-ին` ժամը 12։15-12։30–ն ընկած ժամանակահատվածում։

Ակցիան կմիավորի ինչպես հայաստանցի, այնպես էլ օտարերկրացի էկոակտիվիստներին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ