Գևորգ Դանիելյան․ Շահառուն Հայաստանն է, սակայն, հայկական տարբերակ չկա
Շահառուն Հայաստանն է, սակայն, այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի հայկական տարբերակ չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, հրավիրված համաժողովի ժամանակ նշեց իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Երբ մենք խոսում ենք միջազգային փաստաթղթերի մասին, նախ պետք է հասկանալ՝ ովքեր են նախաձեռնում։ Որպես կանոն՝ շահառուն այն կողմն է, որը խնդիրներ ունի, այսինքն տուժող կողմ է և որոշակի քաղաքական–ռազմական գործունեության հետևանքով կրել է վնասներ։ Մինչդեռ այժմ քննարկվում են վաշինգտոնյան, ռուսաստանյան, արևմտյան տարբերակները։ Կա պաշտոնյա, որ ասում է՝ կան ադրբեջանական առաջարկներ, որոնք որոշ վերապահումներով ընդունելի են։ Հայկական տարբերակի մասին չեն խոսում, ստացվում է՝ Հայաստանը շահառո՞ւ չէ։ Իհարկե, շահառու է, այն էլ առաջին հերթին։ Շահեկան կլիներ, եթե ունենայինք հայկական տարբերակ։ Շահառուն մենք ենք, Հայաստանը երբեք ագրեսոր չի եղել»,– ասաց Դանիելյանը։
Նախկին նախարարի խոսքով, մինչդեռ միջազգային հանրություն այն տպավորությունն ունի, թե տուժած կողմն Ադրբեջանն է, որ ձգտում է խաղաղության, անում է ամեն ինչ, որ իր անվտանգության նկատմամբ սպառնալիքներ չլինեն, կետեր են ներկայացնում, որոնք չեն ընդունվում։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա Դանիելյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրության 13–րդ կետն ամրագրում է՝ արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի փոխշահավետության սկզբունքով. «Եթե անտեսում եք Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը, ի՞նչ փոխշահավետության մասին է խոսքը և դուք խոսում եք այն ճանապարհների մասին, որոնք միացնում են Ադրբեջանը Նախիջևանին. Նախիջևանը բլոկադայի մեջ չէ, Թուրքիայի հետ կապ ունի, բլոկադայի մեջ Արցախն է։ Երբ խոսում ենք փոխշահավետության մասին, կարո՞ղ է Հայաստանը ստանձնել մեկ այլ պետությունում ազգային պետականության ձգտող հատվածի ազգային ինքնորոշման իրավունքը։ Եթե ձեզնից ակնկալում են զիջումներ, դուք չէ, որ որոշում ենք ազգային ինքնորոշման իրավունքը, բայց դուք կարող եք հարց բարձրացնել, որ երաշխավորվի այդ իրավունքի իրացումը։ Հրաժարվել չեք կարող, որովհետև միևնույնն է՝ այդ իրավունքը վերապահված է արցախցիներին և հենց նրանք էլ կիրականացնեն ազգային ինքնորոշման իրավունքը՝ չնայելով, թե դուք ինչ եք պայմանավորվել։ Ինչպե՞ս եք արգելում, միջամտում մեկ այլ պետության տարածքում պետական կազմավորման ձգտող ժողովրդի իրավունքը։ Դուք դրա իրավունքը չունեք»։
Գևորգ Դանիելյանը կարևորեց նաև խաղաղապահ զորքերի մշտական տեղակայման հարցը՝ հավելելով, որ այն պետք է պարտադիր դարձնել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 19:06
В условиях, когда мир борется за нероссийские энергоносители на фоне эскалации глобальной напряженности, может ли 43-километровая полоса армянской земли стать хитроумным ходом США против Москвы и Тегерана? Смелая заявка США на аренду так называемого «Зангезурского коридора» на столетие сулит ежегодные торговые потоки в размере 50–100 миллиардов долларов, но рискует разжечь новую горячую точку холодной войны на Кавказе. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 19:00
Сохраняются значительные риски вокруг проекта коридора через Армению, наблюдатели оценивают вероятность застоя переговоров в 60%, что потенциально задержит реализацию проекта на 12–18 месяцев. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.