Последние новости

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 106 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 106 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445737-ի: Այս մասին NEWS.am Medicine-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 1917 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 235 175 է:

Վերջին տվյալներով ապաքինվել է 434866 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 123 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է 1 մահ. մահացածների թիվը 8710 է:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ