Հնդկաստանի և Ավստրալիայի բանակները սկսել են առաջին համատեղ զորավարժությունները
Հնդկաստանի և Ավստրալիայի բանակներն այսօր Ռաջաստան նահանգում անցկացրել են առաջին համատեղ «AUSTRA HIND–22» զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։
«Զորավարժությունների նպատակն է հաստատել դրական ռազմական հարաբերություններ, կատարել փորձի փոխանակում և միասին գործելու կարողությունը բարձր մակարդակի հասցնել` ՄԱԿ-ի խաղաղության պարտադրման մանդատին համապատասխան։ Այս համատեղ զորավարժությունները թույլ կտան երկու բանակներին փոխանակել լավագույն փորձը՝ թշնամական սպառնալիքները չեզոքացնելու համար», - ասված է Հնդկաստանի ՊՆ հաղորդագրությունում։
Նախատեսվում է նաև մասնագիտացված զենքի օգտագործման ու նոր սերնդի սարքավորումների ուսուցում։
Զորավարժությունները կանցկացվեն մինչև դեկտեմբերի 11-ը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունների ընթացքում մասնակիցները կլուծեն տարբեր խնդիրներ ՝ սկսած համատեղ մարտավարական վարժանքներից մինչև զենքի տիրապետման բազային հմտությունների փոխանակում ու թշնամական թիրախների վրա հարձակում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.