Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված կարգելվի բոլոր տեսակի որսագործիքների մուտքը Սևանա լիճ
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննա, որից որսվել է 554.86 տոննա (548604 կգ) սիգ:
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
Վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:
Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ:
Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա սահմանվելու է խիստ վերահսկողություն , մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղակայվելու են հսկիչ կետեր՝ (Սևան-Երևան' ՃՈ հենակետ, Սևան-Դիլիջան թունել, Սևան-Վարդենիս' Ճամբարակի խաչմերուկ, Մարտունի-Սելիմի լեռնանցք, Գեղամավան- Վարսեր խաչմերուկ)։
«Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։
Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։
Նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, դրանց հաջորդականության ու շարունակականության պատշաճ ապահովումը։
«Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, այս տարի պետք է շտկենք բոլոր բացթողումները և առավել համակարգված իրականացնենք միջոցառման բոլոր կետերը։
Մեր քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։Ինքս պատրաստվում եմ իմ անմիջական մասնակցությունն ունենալ միջոցառման բոլոր կետերի իրականացմանը՝ բացատրական աշխատանքներից մինչև վերահսկողություն»,-նշել է նախարարը։
FreeNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:16
Азербайджан сегодня стал не просто сателлитом Турции и союзником Украины. Алиев вступил в коллаборацию и с Израилем. Именно Азербайджан предоставлял свое воздушное пространство израильским ВВС для нанесения ударов по Ирану. Иранские спецслужбы уже сейчас имеют достоверное подтверждение этому, сообщает телеканал «Царьград».
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.