Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը սկսվել է
Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը սկսվել է, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին:
«Նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործություններ) և 149-րդ հոդվածի 1-ին մասի (ագրեսիա) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ»,–գրել է Աբրահամյանը։
Իրականացվում են քննչական և վարույթային գործողություններ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.