Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության անկմամբ
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) մեծ մտահոգությամբ հետևում է Հայաստանում վերջերս ժողովրդավարության անկման միտումին։ Այս մասին ասվում է CDI-ի հայտարարության մեջ։
«Մասնավորապես, մենք դատապարտում ենք Երևանի օդանավակայանում առանց համապատասխան իրավաբանական ծանուցման Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի (CDI անդամ) ուղևորությունների անսպասելի և վրդովեցուցիչ արգելքը։
Հաղորդագրությունների համաձայն՝ կոպտորեն խախտվում են Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու կարգավորումները։
Մարդկանց ազատ տեղաշարժը համընդհանուր իրավունք է, որը երաշխավորված է նաև Հայաստանի Սահմանադրությամբ և կարող է սահմանափակվել բացառիկ հանգամանքներում, որոնք այս դեպքում հիմնավորված չեն։
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) Հայաստանի իշխանություններին հիշեցնում է երկրում հիմնարար իրավունքների՝ ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ապահովման գործում իրենց պատասխանատվության մասին:
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով գործերը և խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահ մարմինների լիազորությունների հետագա չարաշահումից։
Մենք ուշադիր հետևելու ենք իրավիճակին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 19:06
В условиях, когда мир борется за нероссийские энергоносители на фоне эскалации глобальной напряженности, может ли 43-километровая полоса армянской земли стать хитроумным ходом США против Москвы и Тегерана? Смелая заявка США на аренду так называемого «Зангезурского коридора» на столетие сулит ежегодные торговые потоки в размере 50–100 миллиардов долларов, но рискует разжечь новую горячую точку холодной войны на Кавказе. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 19:00
Сохраняются значительные риски вокруг проекта коридора через Армению, наблюдатели оценивают вероятность застоя переговоров в 60%, что потенциально задержит реализацию проекта на 12–18 месяцев. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.