Շոյգու․ ՌԴ ԶՈւ-ն փորձարկում է հրթիռային զորքերի և հրետանու մարտական կիրառման նոր մեթոդներ
Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը փորձարկում են հրթիռային զորքերի և հրետանու մարտական կիրառման նոր մեթոդներ։ Այս մասին ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հակառակորդի կրակային պարտությունը մարտական գործողությունների հաջողության կարևոր բաղադրիչ է։ Դրանում զգալի դեր է հատկացվում հրթիռային զորքերին և հրետանուն։ Հատուկ գործողության ընթացքում փորձարկվում են դրանց մարտական կիրառման նոր միջոցներ։ Առաջին հերթին դա վերաբերում է հետախուզական-հարվածային կրակային համալիրների օգտագործմանը, որոնք ներառում են անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև սպառազինության ժամանակակից և հեռանկարային զինատեսակներ», - ասել է նա։
Շոյգուի խոսքով ՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության փորձը` բարելավվում է նաև հակամարտկոցային պայքարը ՝ որպես հակառակորդի կրակային պարտության հիմնական խնդիրներից մեկը։
«Դրա ներդրման մեջ ներգրավված են «Торнадо-С» ՀԿՌՀ-ները և «Малка» բարձր հզորության հրետանային համակարգերը: Սա թույլ է տալիս արդյունավետորեն հարվածել արտասահմանյան հրթիռային և հրետանային համակարգերին», - ասել է Շոյգուն:
ՌԴ պաշտպանության նախարարը նաև նշել է, որ մտադիր է հաջորդ տարի հատուկ ուշադրություն դարձնել կապիտալ շինարարությանը՝ ելնելով միջուկային ուժերի շահերից։
Շոյգունընդգծել է, որ ստեղծվող սպառազինության հեռանկարային համակարգերը պետք է օգտագործվեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:14
Приглашаем наших соотечественников из Арцаха в воскресенье, 22 июня, собраться в Первопрестольном Святом Эчмиадзине и принять участие в Святой Литургии.
-
2025-06-18 09:13
Во вторник два конгрессмена представили резолюцию, запрещающую участие США в войне между Израилем и Ираном, сообщает Fox News.
-
2025-06-18 09:12
Нынешняя эскалация ирано-израильского конфликта создает риски дальнейшей дестабилизации обстановки во всем регионе и в первую очередь в сопредельных с Израилем и Ираном государствах. Об этом говорится в заявлении МИД РФ.
-
2025-06-18 09:10
Парламентская оппозиция выразила поддержку главе группы компаний "Ташир", бизнесмену Самвелу Карапетяну. Соответствующие заявления опубликовали фракции Национального собрания.