Պենտագոնի ղեկավար․ ԱՄՆ-ն կտրականապես դեմ Է Սիրիայում Թուրքիայի նոր գործողությանը
Ամերիկայի Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։ Այս մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Նա նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների սրման կապակցությամբ, ներառյալ վերջին ավիահարվածները, որոնցից մի քանիսն ուղղակիորեն սպառնացել են ամերիկյան անձնակազմի անվտանգությանը, որը Սիրիայում տեղական գործընկերների հետ աշխատում է ԻՊ-ի ջախջախման ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ–ի պաշտպանության նախարարության կայքում:
Պենտագոնի ղեկավարը ապաէսկալացիայի կոչ է արել կողմերին։
Նա նաև ցավակցություն է հայտնել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ, ինչպես նաև հաստատել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերությունների կարևորությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան նոյեմբերի 20-ից օդային գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ գործողությունները չի բացառել, որ դրանց կհետևի նաև ցամաքային գործողությունը:
*ԻՊ–ն («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: