Последние новости

Լավրով․ Ամեն ինչ շուռ է եկել, Արևմուտքը փորձում է թաղել ԵԱՀԿ-ն

Արևմուտքը հատուկ բաժանարար գծեր է փորում` փորձելով թաղել ԵԱՀԿ-ն։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմուտքը հենց այն է անում, ինչի դեմ ստեղծվել է ԵԱՀԿ-ն` բաժանարար գծեր է փորում։ Այնտեղ, որտեղ փորում են, կարելի է նաև ինչ-որ մեկին թաղել։ Վախենամ` դա հատուկ ԵԱՀԿ-ի համար է արվում»,- ասել է նա։

Լավրովը հավելել է` ԵԱՀԿ-ն ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուրը լսելի լինի, ոչ մի երկիր իրեն ընդհանուր գործընթացից դուրս մնացած չզգա։

«Բայց հիմա այդ ամենը գլխիվայր շուռ է եկել»,- նշել է նա։

ՌԴ արտգործնախարարի խոսքով` Եվրոպան փորձում է իր անվտանգությունը կառուցել առանց Ռուսաստանի և Բելառուսի։

«Բայց հիմա նրանց պետք է իրար մեջ պայմանավորվեն, ահա Մակրոնը շտապ մեկնել է Վաշինգտոն` բողոքելու, պահանջելու, չգիտեմ` դա ինչով կավարտվի, բայց մեզ նման անվտանգություն պետք չէ»,-ասել է նախարարը։

Նա հավելել է` Եվրոպայի ամբողջ անվտանգությունն այժմ հանգում է նրան, որ այն լիովին ենթարկվել է ԱՄՆ-ին:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ