ԱՄՆ Սենատում պահանջել են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ՀՀ-ի դեմ ագրեսիայի համար
Ադրբեջանն իր ռազմական հանցագործությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ հայերի դեմ ագրեսիան հստակորեն պետք է դատապարտվի։ Այսօր այս մասին հայտարարել են ԱՄՆ Սենատի ներկայացուցիչներն արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։ Այս մասին գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նշենք, որ ԱՄՆ Սենատում տեղի են ունենում Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները։
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անհանգստություն է հայտնել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները վերջերս խուսափում են Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունն ու անդամահատումը պատկերող տեսանյութերի վերաբերյալ հարցումներից:
«Անհրաժեշտ է, որ մեր դեսպանները, հատկապես հակամարտությունների վայրերում, կարողանան հետամուտ լինել իրականությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշել`ինչ անել այդ ճշմարտության հետ»,- հայտարարել է սենատորը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Կվիենը խոստացել է անել ամեն ինչ՝ այս տեսանյութերում պատկերված վայրագությունները փաստագրելու համար։
Բայց այս խոստմաննի պատասխան Մենենդեսն ասել է, որ հայերից խնդրանքներ չպետք է սպասել, պետք է նախաձեռնող լինել։
«Սենատորներին անհրաժեշտ են փաստեր ադրբեջանական ռազմական հանցագործությունների և ագրեսիայի մասին, երբ որոշում են կայացնում կիրառելու 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ օգնություն տրամադրելու վերաբերյալ»,– նշել է սենատորը:
Սենատոր Վան Հոլենը նշել է, որ պատասխանատվության ենթարկելը չափազանց կարևոր է։ Նա իր անհանգստությունն է հայտնել , որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը և Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը վերջին հարձակումներից հետո հրաժարվել են Ադրբեջանին որպես ագրեսոր ճանաչել:
«Սեպտեմբերին մամուլում փաստագրվել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել և տարբեր տեսակի վայրագություններ է կատարել: Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, բայց վստահելի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, դուք պետք է գոնե սկսեք փաստերից և պատրաստ լինեք դրանք հրապարակայնորեն հայտարարել», - ասել է սենատոր Վան Հոլենը:
Նշենք, որ սենատորները մեկ շաբաթ ժամանակ ունեն դեսպանների թեկնածուներին լրացուցիչ հարցեր ներկայացնելու համար, որից հետո Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, իսկ ավելի ուշ՝ Սենատի ամբողջական կազմը, հնարավորություն կունենան հաստատել թեկնածուներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.