Ի՞նչն է եղել Ջրաբերում ինքնաթիռի կործանման պատճառը. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում կործանված մասնավոր ինքնաթիռում գտնվող անձինք նախնական տվյալներով ՌԴ քաղաքացիներ են եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ Կոտայքի մարզի փրկարար ծառայության վարչության պետ Գևորգ Սեդրակյանը։
«Ինքնաթիռն ընկել է Ջրաբեր գյուղի հարակից ավազի հանքի տարածքում։ Այս պահին 2 այրված դին դեռ չեն տեղափոխվել, քանի որ քննչական կոմիտեի աշխատակիցները համապատասխան գործողություն են իրականացնում։ Այդ ամենից հետո միայն ԱԻՆ ծառայողները նրանց կտեղափոխեն։ Նախնական տվյալներով` զոհվածները ՌԴ քաղաքացիներ են»,– ասաց Սեդրակյանը։
Նրա խոսքով` ինքնաթիռը մասնավոր է, գրանցված է եղել Սլովակիայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, այս պահին ինքնաթիռի մասերը դեռ ծխում են, ամբողջական է մնացել միայն պոչի հատվածը։
Սեդրակյանը շեշտեց, որ ամենայն հավանականությամբ` կործանման պատճառ է դարձել անբարենպաստ եղանակը։
Այդ հատվածում այս պահին բավականին խիտ մառախուղ է և ցածր տեսանելիություն, իսկ տեղանքի ռելիեֆը բարդ է։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ջրաբերի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել է և բռնկվել, տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։ ԱԻՆ–ի խոսնակ Հայկ Կոստանյանը Sputnik Արմենիային ասել էր, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հերթին տեղեկացրել էր, որ Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է ժամը 13:11-ին: 14:20-ին կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Ջրաբեր գյուղի տարածքում: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք մահացել են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.