Միրզոյան. Պետք է պահանջել Բաքվի ԶՈւ դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից
Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձրացրել է Ադրբեջանի` Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարվող ռազմական ագրեսիայի մասին հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը։ Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ»,– ասել է Միրզոյանը։
Նա շեշտել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա 3-րդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ, և այդ ագրեսիայի հետևանքով ՀՀ ունեցել է 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Նախարարը խոսել է նաև հազարավոր տեղահանված ՀՀ քաղաքացիների, թիրախավորված բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների մասին։ Միրզոյանը հիշեցրել է նաև այն, որ ադրբեջանական ԶՈւ զինծառայողները պատերազմական գործողությունների ընթացքում հայ զինվորական կանանց և տղամարդկանց խոշտանգել են, ապա իրականացրել արտադատական սպանություններ։
«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և խոսում են ռազմական հանցագործությունները հետաքննելու ու հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին։ Կարևոր է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Նրանց շարունակական ներկայությունը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում լուրջ մարտահրավեր է տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը»,– ասել է Միրզոյանը։
Նախարարը նաև անդրադարձել է 2022 թվականի մարտ և օգոստոս ամիսներին Ադրբեջանի շարունակական սադրիչ և ագրեսիվ գործողություններին, որոնք կատարվել են Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Նա ընդգծել է, որ եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների է ենթարկել ԼՂ ևս մեկ բնակավայր և փորձել խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։
Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, ըստ Միրզոյանի, Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, եթե Ադրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն ՀՀ ինքնիշխանության ներքո։
Նախարարը շեշտել է, որ ՀՀ պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Նա վստահ է` Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունը կխթանեն այս գործընթացը:
«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում»,– նշել է Միրզոյանը։
Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ–ի և ԵԱՀԿ–ի կողմից տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին, կարևորել է միջազգային ներկայությունը ՀՀ–ում հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը քողարկում է Հայաստանի դեմ ուժի կիրառումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.