Последние новости

Բլինկեն․ Բայդենը մտադիր է խուսափել Ուկրաինայում հակամարտության ընդլայնումից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է խուսափել Ուկրաինայում հակամարտության ընդլայնումից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Հակառակը, մենք ցանկանում ենք ավարտել այն, բայց ոչ մի դեպքում չընդլայնել։ Մենք Ռուսաստանի հետ պատերազմ չենք ուզում, հատկապես համաշխարհային երրորդ պատերազմ չենք ուզում։ Դա այն չէ, ինչին ձգտում ենք», – հայտարարել է Բլինկենը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` ԱՄՆ–ն ուզում է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատվի ոչ միայն թղթի վրա, այլև իրականում, ինչպես նաև, որ այն երկարատև լինի։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ