«Ժողովուրդ». ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆԱՆՈՒՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամում անանուն նվիրատվությունների շքերթը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում հիմնադրամի նվիրատուներից շատերը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դարձյալ նախընտրել են ստվերում մնալ: Այսպես, 2021-2022 թվականներին դոլարային անանուն փոխանցումները երկուսն են եղել՝ միանվագ 300 հազար ու 5 հազար դոլար: Դրամային անանուն փոխանցումները 9-ն են եղել՝ ընդհանուր 109 մլն 636 հազար 468 դրամ:
Անանուն նվիրատվությունների համար, հիշեցնենք, Փաշինյանի իշխանության այժմյան կարկառուն ներկայացուցիչներ, ՔՊ-ական պատգամավորներ Լենա Նազարյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տարիներ առաջ դատի էին տվել «Երևան» հիմնադրամին՝ պարզելու համար, թե ովքեր են եղել հիմնադրամին 100 հազար դրամից ավելի անանուն գումարներ փոխանցած անձինք:
Այսօր, փաստորեն, նույն իշխանականների համար «իրավիճակ է փոխվել», ու վարչապետի տիկնոջ հիմնադրամին տասնյակ հազարավոր դոլարների հասնող անանուն փոխանցումներ անելու մեջ արտառոց որևէ բան չեն տեսնում:
Իրականությունը, սակայն, նաև այն կարող է լինել, որ անանուն նվիրատվություն անվան ներքո Փաշինյան-գործարարներ հարաբերությունները կամ «լեզու գտնելու» գաղտնիքը թաքնված լինի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.