Տերմինաբանությունը ռիսկեր է առաջացնում. Աղաջանյանը` «Հայաստանի» հայտարարության մասին
«Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող ձևակերպումները նախապապատերազմյան արտաքին քաղաքականության շարունակությունն ու կրկնությունն են։ Աժ արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` ներկայացնելով իրենց անհամաձայնություններն ընդդիմադիրների բերած հայտարարությանը։
Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` ուզում են, որԱԺ-ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրել էր, թե իրենց առաջարկած հայտարարության որ դրույթների հետ համաձայն չեն իշխանականները։
«Աշխատանքային կարգով ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Հայաստան» խմբակցության հայտարարությունը։ Ցավոք` կան դրույթներ, որոնց առնչությամբ վերաբերմունքը երկու կողմերի մոտ սկզբունքային է և համաձայնության գալու հնարավորություն չեղավ։ Մեր գնահատականն այն է, որ 30 տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետևանքն այն ստատուս քվոն է, որն արձանագրված է այսօր»,–ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` իրենց վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած տերմինաբանությունն ավելի շատ ռիսկեր է առաջացնում, քան նպաստում ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Ուստի իրենք էլ՝ որպես ՀՀ իշխանություն, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չեն կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.