Նման քննարկում եղել է. Իշխան Սաղաթելյանը` մանդատը վայր դնելու մասին
Չեմ թաքցնի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ քննարկում եղել է։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին, որ ի թիվս ընդդիմադիր այլ պատգամավորների, ինքը ևս որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը։
«Նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական որոշումներ չկան այլևս, երբ որ կա ԳՄ որոշում։ Հետևաբար` ես իմ մանդատը վայր չեմ դնելու»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` եթե մանդատներից հրաժարվեին, պետք է ՀՅԴ-ական բոլոր պատգամավորներով դա անեին։ Այս դեպքում որոշում ունեն մասնակցելու ԱԺ աշխատանքներին։
Նշենք, որ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ապա հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է դադարեցնում գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում. կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.