Մամիջանյան․ Լավրովն ասաց` ՀՀ մեղքով Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բանակցային սեղանից
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ հայկական կողմի մեղքով այս պահին Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բանակցային սեղանից։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Երեկ Լավրովը հայտնել էր, թե հոկտեմբերի վերջին կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթում նշվում է, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանների վրա: Լավրովի խոսքով` Ալմա-Աթայի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ–ի մաս էր կազմում։
«Երեկ Լավրովը փաստացի հայտարարեց, որ հայկական կողմի մեղքով այս պահին Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բանակցային սեղանից։ Ի՞նչ դրան պատասանեց իշխող կուսակցությունը, ԱԳՆ-ն, վարչապետը... Պատգամավոր Արփի Դավոյանը երեկ հարցազրույց էր տվել, որտեղ դրան փաստացի պատասխան չկար, փոխարենը Դավոյանն ասում էր` մենք ցանկացած հարթակում և ցանկացած ձևաչափով կողմ ենք ԼՂ հակամարտության քննարկմանը։ Ասեմ իմանաք, որ Հայաստանի համար շահեկան ձևաչափ է Մինսկի խումբը»,–ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով` 30 տարվա ընթացքում Ադրբեջանի որևէ պաշտոնյա` նախագահից մինչև պատգամավոր, երբեք Ալմա–Աթայի մասին չէր խոսել։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ Մամիջանյանի, ասպարեզ բերեց Ալմա-Աթայի հռչակագիրը, որը դարձավ Ադրբեջանի զենքը, կեղծ կռվանը։
Միաժամանակ խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ` Արծվիկ Մինասյանը, նշեց, որ Ալմա–Աթայի հռչակագիրը կիսատ է ներկայացվում, ինչից ելնելով էլ Լավրովը ոչ ճիշտ է ներկայացրել այն։ Մինասյանը շեշտեց` հռչակագիրը վերապահումներով է վավերացվել, և դրանք արձանագրության մաս են եղել։ Այդ վերապահումների մեջ, ըստ նրա, հստակ ասվում է, որ ԼՂՀ–ն չի եղել Ադրբեջանի կազմում։
Հիշեցնենք, որ Լավրովը նաև ասել էր, թե հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 09:08
На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-28 09:08
После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".