Մոլդովայի ԱԳՆ․ ՌԴ ԶՈՒ անօրինական ներկայությունը շարունակում է խախտել Մոլդովայի ինքնիշխանությունն ու չեզոքությունը
Ռուսաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը շարունակում է խախտել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու չեզոքությունը։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի Հանրապետության ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուն, հայտնում է ՄՕԼԴՊՐԵՍ-ը՝ վկայակոչելով երկրի Արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարություն մամուլի ծառայությանը։
Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմը սպառնում է Եվրոպայում խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը և հանդիսանում է միջազգային իրավունքի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում։
«Մեր երկիրը համերաշխ է Ուկրաինայի հետ ազատության համար նրա պայքարում։ Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Մենք կշարունակենք աջակցել Մոլդովայի Հանրապետությունում բնակվող ավելի քան 80 հազար ուկրաինացի փախստականներին և կտրամադրենք անհրաժեշտ մարդասիրական օգնություն»,- ասել է արտգործնախարար Նիկու Պոպեսկուն։
Փոխվարչապետը ներկայացրել է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ խորը մտահոգություն հայտնելով Մերձդնեստրի տարածաշրջանում մարդու իրավունքների մշտական խախտումների կապակցությամբ։
«Մենք վճռական ենք տրամադրված հակամարտությունը բացառապես երկխոսության և խաղաղ միջոցներով կարգավորելու հարցում՝ Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա։ Ռուսաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը շարունակում է խախտել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու չեզոքությունը։ Մոլդովայի Հանրապետության տարածքից ռուսական զորքերի և զինամթերքի ամբողջական և անվերապահ դուրս բերումը պարտադիր է՝ համաձայն 1999 թվականի Ստամուլի գագաթաժողովում ԵԱՀԿ պարտավորությունների, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեամի 2018 թվականի 72/282 Բանաձևի», — ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.