ԿԸՀ-ն ձևավորեց Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին գումարել էր արտահերթ նիստ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման և ընտրատարածքային հանձնաժողովների անդամներ նշանակելու օրակարգով։
ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստի սկզբում հիշեցրեց, որ ընտրատարածքային գործող ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարում են դեկտեմբերի 17-ին, և Ընտրական օրենսգրքի 44 հոդվածի 10-րդ մասի համաձայն, գործող հանձնաժողովների լիազորությունների դադարումից ոչ ուշ, քան 14 օր առաջ, ԿԸՀ-ն պետք է հաստատի նոր հանձնաժողովների կազմերը։ Հանձնաժողովը նոյեմբերի 8-ից 25-ը ընդունել է ԸԸՀ-ի անդամության թեկնածուների հայտերը, ստացվել է 619 դիմում։ Դիմումները ներկայացվել են 539 անձանց կողմից, 500 անձ դիմել է մեկ տեղի համար, 39 անձ ներկայացրել է մեկից ավելի դիմում՝ մեկից ավելի ընտրատարածքներում ընդգրկվելու համար։ 342 դիմում ներկայացվել է տղամարդկանց, 277 դիմում՝ կանանց կողմից։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր խոսքում նշեց, որ բոլոր ընտրական հանձնաժողովների համար առկա էր նախատեսված տեղերից ավելի շատ դիմում, և մի մասի վերաբերյալ չի եղել ընդհանուր կոնսենսուս, ուստի հանձնաժողովը որոշել է բոլոր ընտրատեղամասերը ձևավորել նախապատվության քվեակարգով։ Այն ամրագրված է Ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածում և կիրառվում է 2011 թվականից սկսած։ Այն փակ-գաղտնի քվերկություն է, որի ժամանակ ԿԸՀ յուրաքանչյուր անդամ բոլոր թեկնածուներին գնահատում է մեկից մինչև թեկնածուների առավելագույն քանակ միավորով։ Ծրագիրը ռեյտինգային քվեարկության հաշվարկ է կատարում, և դրա արդյունքում ընտրվում են ԸԸՀ անդամներ։
Սմբատյանն անդրադարձավ նաև Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային պահանջի դրույթին․ բոլոր ԸԸՀ-ներում պետք է յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվն առնվազն պակաս չլինի երկուսից, յուրաքանչյուր ԸԸՀ-ում առնվազն երկու կին և առնվազն երկու տղամարդ սեռային համամասնություն պետք է ապահովվի։
Արմեն Սմբատյանը նաև դիմումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացրեց, նոյեմբերի 8-ին ստացվել է ընդամենը 11 դիմում, նոյեմբերի 24-ին՝ 160, իսկ դիմումներ ընդունելու վերջին օրը՝ նոյեմբերի 25-ին՝ 115 դիմում։
Այսպիսով, հանձնաժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ ձևավորեց 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը և ԸԸՀ-ների առաջին նիստի օր նշանակեց դեկտեմբերի 17-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».