Ապահովագրությունը կծածկի նաև էնդոպրոթեզների և ստենտների արժեքը
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ծածկույթը կներառի նաև մի շարք թանկարժեք վիրահատություններ, օրինակ՝ էնդոպրոթեզավորումը կամ սրտի վիրահատությունները, որոնք այսօր շատ հաճախ մարդկանց աղքատացման պատճառ են դառնում։ Այս մասին դեկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին։
Նա պարզաբանեց, որ ապահովագրությունը կծածկի ոչ միայն վիրահատությունների, այլև էնդոպրոթեզների ու ստենտների արժեքը։ «Իհարկե, կլինեն որոշակի սահմանափակումներ։ Հաշվարկված է, որ ապահովագրությունը կծածկի մինչև երեք դեղապատ ստենտի տեղադրումը, ինչը, մասնագետների գնահատմամբ, ավելի քան բավարար է պացիենտների առողջությունն ու կյանքի որակը վերականգնելու համար»,- ասաց նա։ Մասնագետը նշեց, որ, որպես կանոն, համապարփակ ապահովագրությունը ծածկում է պացիենտի կյանքի և առողջության պահպանմանն ուղղված հիմնական բժշկական ծառայությունները, սակայն որոշ թանկարժեք նոր տեխնոլոգիաների օգտագործման համար պացիենտներն իրենք են վճարում, և դա ընդունված է ամբողջ աշխարհում։
«Համակարգի ներդրումից հետո ֆինանսավորման աճի հետ մեկտեղ հնարավոր է նոր ծառայությունների ներառում, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական հեռացումից հետո կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն։ Բայց առայժմ մեզ մոտ շատ են կուտակվել բնակչության առողջության հետ կապված շատ ավելի հրատապ խնդիրները։ Խոսքը հիմնական ծառայությունների մասին է, որոնք կհանգեցնեն հիվանդացության, հաշմանդամության և մահացության ցուցանիշների բարելավման: Ծառայությունները կներառվեն փաթեթում՝ հաշվի առնելով դրանց ծախսարդյունավետությունը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրությունը նախատեսվում է ներդնել փուլերով՝ 2023-ից մինչև 2027 թվականը, ապահովագրական փաթեթի և ապահովագրական վճարների չափը վերջնականապես կսահմանվի 2023 թվականին՝ 2022 թվականի արդյունքների վերլուծության հիման վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.