Փրայս․ ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ
ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հանդիպումներն անցկացրել է պետքարտուղար Բլինքենը։ Նա նաև շարունակում է պահպանել կողմերի հետ հեռախոսակապը։ Երբ մենք վերջին անգամ հանդիպեցին, արտգործնախարարները պայմանավորվեցին արագացնել բանակցությունները և ևս մեկ հանդիպում կազմակերպել։ Երկու կողմերն իրենց երախտագիտությունը հայտնեցին ամերիկյան կողմին՝ նախարարական հանդիպում կազմակերպելու համար։ Մենք, իհարկե, հուսով ենք, որ երկխոսությունն ու կառուցողական մթնոլորտը կշարունակվի, ուստի մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը, որպեսզի հասնենք ամուր խաղաղության և խնդիրների լուծման»,-ասել է Փրայսը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.