Արցախի ԱՆ․ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու իրավիճակն անհնարին է դարձրել դեղերի տեղափոխումն Արցախ
Ստեփանակերտ-Գորիս մայրուղում ստեղծված իրավիճակն անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
«Այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների` Արցախից ՀՀ տեղափոխումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։
Արցախի առողջապահության նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների¬ն անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար։
Հիշեցնենք, որ միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.