Բլինկենը մեկնաբանել Է Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունները հնարավոր են, եթե Մոսկվան շահագրգռվածություն ցուցաբերի դիվանագիտության հարցում։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը պետք է երկխոսություն նախապատրաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, նրա խոսքով՝ Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետությունը պետք է անվտանգության երաշխիքներ ներառի Ռուսաստանի համար։
«Դիվանագիտության արժեքը միշտ գոյություն ունի, եթե ներգրավված կողմերը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, շահագրգռված են էական դիվանագիտության հարցում»,-ասել է Բլինկենը CBS հեռուստաալիքին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն օրակարգում չեն լինի, քանի դեռ երկրի ղեկավարությունը շահագրգռվածություն չի ցուցաբերել դրանց էական ելքի հարցում, ներկայումս, ինչպես պնդում Է պետքարտուղարը, Մոսկվան հակառակն է ցույց տալիս:
«Քանի դեռ (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինը ցույց չի տվել, որ ինքը շահագրգռված է էական դիվանագիտության հարցում, քիչ հավանական է, որ ինչ-որ առաջխաղացում լինի»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը միշտ ասել է, որ բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, եթե Կիևը հասունանա, այդ ժամանակ էլ պահանջված կլինեն նրանց միջնորդական ջանքերը, ովքեր առաջարկում են դրանք:
Օրեր առաջ Մակրոնի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Պուտինի հետ բանակցություններ չի ծրագրում, բայց պատրաստ է դրան, եթե Ռուսաստանը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկի:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.