Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը, որն անցնում է Վերին Լարսով, մերկասառույցի ու ձյան պատճառով փակ է բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», – ասված է հաղորդագրությունում։
Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում երթևեկությունը բաց է մյուս տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9 կիլոմետրանոց թունելի մասին է, որը գտնվում է Խաչի լեռնանցքի տակ։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թ.-ի վերջին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.