Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԵՏ
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իհարկե ամենահրատապ հարցը եղել և մնում է Արցախի և դրանով թելադրված Երկրի անվտանգության խնդիրը։ Սակայն այս խնդիրը համարժեք ընկալելու համար պակաս կարևոր չէ նաև հարակից հարցերի վերլուծությունը։ Մասնավորապես, սխալ են նրանք, ովքեր պնդում են, թե Հունգարիայի առնչությամբ ոչինչ չի փոխվել, անգամ կառավարությունը չի փոխվել, ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք վերականգնում դիվանագիտական հարաբերությունները։
Մինչդեռ՝ էապես փոխվել է. նախ, Հունգարիան այն ժամանակ արդարանում էր, որ չէր կարող հաշվարկել, որ ադրբեջանը անհապաղ ներում կշնորհի սաֆարով ռամիլին և կհերոսացնի, մինչդեռ՝ հիմա ոչ միայն գիտի այդ մասին, ոչ միայն ՄԻԵԴ֊ի 2020 թ. մայիսի 26-ի որոշմամբ հաստատվել է Հունգարիայի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման փաստը, այլև վերջինս որևէ կերպ չի արձագանքել, ներողություն չի խնդրել հակակոնվենցիոն արարքի համար և անգամ հարցապնդմամբ չի դիմել ադրբեջանին։
Ի դեպ, ՄԻԵԴ֊ի որոշումը ևս խնդրահարույց է, հենց այն, որ իբր Հունգարիան չէր կարող իմանալ, որ ադրբեջանը պատրաստվում է ներում շնորհել սաֆարովին, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Միայն ինքս պաշտոնապես երեք անգամ հանդիպել եմ այդ երկրի արդարադատության նախարարին, ինչես նաև գլխավոր դատախազին և փոխանցել ծավալուն պաշտոնական տվյալներ, որոնք միանշանակ վկայում էին ադրբեջանի իշխանությունների կողմից հենց այդպիսի ուղղակի մտադրության մասին, անգամ փոխանցել եմ ադրբեջանի ՄԻՊ֊ի՝ սաֆարովին արդարացնելու կոչ բովանդակող պաշտոնական հաղորդագրությունը։ Այդ փաստաթղթերը հանձնելու մի դրվագը ցուցադրվել է նաև իրենց մեդիաալիքներով։ Տեղյակ եմ, որ իմ պաշտոնանկությունից հետո իմ գործընկերները անհրաժեշտ պատասխանատվությամբ շարունակել են նույն գործը։ Վերջին հաշվով, Հունգարիայի վարչապետը ինքն է խոստովանել, որ դա եղել է ընդամենը մի ֆինանսական աջակցության գործարքի բաղադրիչ ...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.