Последние новости

Սիմոնյան․ Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է կազմակերպության` ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքով։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ընթացքում:

«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհեր ենք ունենում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր առանձին դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ դարձան, որ կազմակերպության վերաբերյալ հասարակական տրամադրությունները էական փոփոխությունների ենթարկվեն Հայաստանում»,–ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով` ՀՀ–ն ոչ թե հայտարարել է, որ ՀԱՊԿ–ից դուրս է գալիս, այլ խոսել է այն մասին, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչի կապակցությամբ հայտնել են իրենց մտահոգությունը։

«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է դարձվում արևելաեվրոպական տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային»,– նշել է ԱԺ նախագահը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ