Զաս․ Եվրասիական տարածքում անվտանգությունը կախված կլինի ռազմական հատուկ գործողության վերջից
Եվրասիական տարածքում անվտանգության վիճակը մեծամասամբ կախված կլինի Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների արդյունքից։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստի համատեղ նիստի ժամանակ։
Օրակարգի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նոյեմբերյան նստաշրջանի արդյունքների և Կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի մասին։
«Անկասկած` մենք հիանալի հասկանում ենք, որ արևելյան եվրոպայի տարածաշրջանում և ընդհանուր առմամբ եվրասիական տարածքում անվտանգության վիճակը, միջազգային անվտանգության ողջ ճարտարապետությունը մեծամասամբ կախված կլինեն ռազմական հատուկ գործողությունների հանգուցալուծումից և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից», – ասել է Զասը։
Իր ելույթում Ստանիսլավ Զասը նշել է ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում հավաքական անվտանգության ամրապնդման նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչական կազմակերպություններում հավաքագրման և այդ կազմակերպություններին աջակցելու դեմ պայքարի կարևորությունը, ինչպես նաև ընդգծել համատեղ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը։
Նիստում նախագահող ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ողջ խորհրդի անունից երախտագիտություն հայտնեց Ստանիսլավ Զասին արդյունավետ աշխատանքի համար և նրան հայտնեց ՀԱՊԿ ԽՎ–ի մեդալով պարգևատրելու համատեղ որոշման մասին։
ՀԱՊԿ ԽՎ–ն միջխորհրդարանական համագործակցության մարմին է։ 2016 թվականի նոյեմբերից ՀԱՊԿ ԽՎ–ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Հիշեցնենք, ՀԱՊԿ ԽՎ–ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը, դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանի ազգային ասամբլեայի ստորին պալատը, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովը, Սերբիայի ժողովրդական սկուպշինան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.