ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել բլոգեր Լապշինի հայցի վերաբերյալ որոշումը
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել բլոգեր Լապշինի հայցի վերաբերյալ որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Ալեքսանդր Լապշինը։
«Ստրասբուրգում ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ռեժիմի դեմ շահված գործը ներառվել է չկատարված գործերի ցանկում։ Հիշեցնեմ, որ Բաքուն 20․05․02021 մեղավոր է ճանաչվել ինձ ապօրինի ձերբակալելու, խոշտանգումների և սպանության փորձի համար, և նրանց պարտավորեցրել են փոխհատուցում վճարել։ Ինչպես մենք ենթադրում էինք, նրանք հրաժարվել են վճարել՝ դրանով իսկ խախտելով իրենց պարտավորությունները Եվրոպայի խորհրդի հանդեպ»,- ասել է Լապշինը։ «Սրան հավելենք Ադրբեջանի համար շատ տհաճ իմ գործի վերաբերյալ ՄԱԿ-ի 09.07.2022 բանաձևը, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելը չի կարող քրեական հետապնդման առարկա լինել, և նաև նրանց պարտավորեցնում է (ինչպես ՄԻԵԴ-ի դեպքում). վճարեք ինձ հավելյալ փոխհատուցում»,- հավելել է բլոգերը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.