Последние новости

Երեք ռուսաստանցի զինվորական է զոհվել Սարատովի և Ռյազանի օդանավակայաններին հասցված հարվածից

Սարատովի և Ռյազանի մարզերում ռազմական օդանավակայանների վրա հարձակման հետևանքով երեք ռուսաստանցի զինծառայող է զոհվել, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ռազմական գերատեսչությունում նշել են, որ հարձակման հետևում ուկրաինական կողմն է կանգնած, փոխանցում է ՌԻԱ Նովոստին.

«Դեկտեմբերի 5-ի առավոտյան Կիևի ռեժիմը հեռահար ավիացիայի ռուսական ինքնաթիռները շարքից հանելու նպատակով խորհրդային արտադրության ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու փորձեր է կատարել Ռյազանի մարզի «Դիագիլևո» և Սարատովի մարզի «Էնգելս» ռազմական օդանավակայանների ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեխնիկական անձնակազմի երեք ռուս զինծառայող է զոհվել, 4 վիրավորները տեղափոխվել են հոսպիտալներ, որտեղ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներով ԱԹՍ-ները որսացել են։

Օդանավակայաններում ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման և պայթյունի հետևանքով աննշան վնասվել է երկու ինքնաթիռների կորպուսների երեսպատումը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ