Այս տարի անպտղության հաղթահարման պետական ծրագրով 103 երեխա է ծնվել
Այս տարի անպտղության հաղթահարման պետական ծրագրով 103 երեխա է ծնվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ 2019-ից մինչև 2022-ի նոյեմբերն այս ծրագրով 228 երեխա է ծնվել։
«Քանի որ ծառայությունը շատ թանկարժեք է` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով է իրականացվում, շատերի համար այն մատչելի չէր։ Առավել ևս, որ արտամարմնային բեղմնավորումը երբեմն հաջողության չէր հասնում և կարիք էր լինում երկրորդ փորձի դիմել»,–ասում է ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։
Նա հորդորում է զույգերին հաճախ դիմել բժշկի, քանի որ անպտղության հարցերը մեկ օրում չեն առաջանում` հիմնականում տարբեր հիվանդությունների հետևանք են։
Նշենք, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք (եթե հղիության հակացուցում չունեն), զոհված կամ մահացած զինծառայողների ծնողները, սահմանամերձ գյուղերի (184 համայնք) բնակիչները, սոցիալական նպաստի համակարգի մասնակիցները (28+ միավոր «Փարոս»համակարգով) և զոհված զինծառայողների ու կամավորների, անհետ կորածների ծնողները: Վերջին խմբի համար բոլոր սահմանափակումները վերացվել են։
Հիմնական պահանջներն են` ամուսնությունը պետք է գրանցված լինի, զույգը պետք է ունենա առնվազն երկու տարվա անպտղության ախտորոշում: Պարտադիր է, որ ամուսիններից մեկը լինի Հայաստանի քաղաքացի, բացի այդ, ամուսիններից մեկը պետք է լինի 20-35 տարեկան տարիքային խմբում (կինը կարող է շահառուի կարգավիճակը պահպանել մինչև 38 տարեկան):
Պետությունը ֆինանսավորում է անպտղության պատճառների ախտորոշումը և բուժումը, բեղմնավորման համար պարտադիր հետազոտությունները: ԱՄԲ-ի առաջին փորձը պետությունը ամբողջությամբ է փոխհատուցում, իսկ երկրորդը՝ միայն 50%-ով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.