Последние новости

Ուկրաինայից Ռուսաստան են վերադարձվել ևս 60 ռազմագերիներ

Ուկրաինական գերության մեջ հայտնված 60 ռուս զինծառայողներ, որոնց կյանքին վտանգ էր սպառնում, ՌԴ են վերադարձվել։ Նրանց ինքնաթիռներով կտեղափոխեն Մոսկվա, որտեղ կբուժվեն և վերականգնողական շրջան կանցնեն։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ–ն։

«Այս տարվա դեկտեմբերի 6-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել են 60 ռուս զինծառայողներ, որոնց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ։ Ազատված զինծառայողները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով կտեղափոխվեն Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար», - ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Այժմ բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ