Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների համակարգող խորհրդի նիստը
Երևանում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա բարձր է գնահատել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որը շարունակում է զարգանալ։
ՀՀ ոստիկանության պետը նշել է ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող «Նելեգալ» միջոցառումը, որը դրական արդյունքներ է արձանագրում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։ Նա նաև խոսել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և հայ իրավապահների՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի մասին։
Ելույթի վերջում Վահե Ղազարյանը արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդի մասնակիցներին:
Համակարգող խորհրդի նիստը վարում էր ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գորովոյը։
Հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նա խոսել է անօրինական միգրացիայի արդի մարտահրավերների և դրանց հակազդման ուղղությամբ համատեղ պայքարի մասին, ներկայացրել նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը։
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներում միգրացիոն իրավիճակի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումների, ՀԱՊԿ անդամ պետությունների միգրացիայի վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների հարցեր, ամփոփվել են «Նելեգալ-2022» միջոցառման արդյունքները։ Մասնակիցները քննարկել են նաև ապագա աշխատանքի խնդիրները։
ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստի ավարտին ստորագրվել է համապատասխան արձանագրություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.