Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է 45,3%-ով
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ավելացել է 45,3%–ով` հասնելով 565,6 մլն դոլարի։ Այս մասին Էկոնոմիկայի նախարարությունում Իրանի հետ բիզնեսի ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելուց հետո լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։
Արզումանյանի խոսքով` 2021 թվականի համեմատ այս տարի կայուն աճ էր գրանցվել, որին հաջողվել էր հասնել նաև երկու երկրների առևտրային կցորդների աշխատանքի շնորհիվ։
«Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա։
Փոխնախարարը հույս է հայտնել, որ աճ կլինի նաև դեկտեմբերին։ Արզումանյանի խոսքով` ցուցանիշը հիմնականում բարելավվել է հայկական արտադրանքի արտահանման հաշվին և որ Հայաստանը կարող է ավելացնել ծավալները։
«Հայկական արտադրանքը որակյալ է, համապատասխանում է իրանցի սպառողի ճաշակին։ Սական 80-միլիոնանոց շուկայում մրցակցելու համար անհրաժեշտ է սեփական տեղը գտնել»,–ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ երկու երկրների ղեկավարները նպատակ են դրել ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի և այդ նպատակով էլ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարությունում քննարկում էր կազմակերպվել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.