Լրացավ Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցը
34 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։
Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթևան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) և Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, և սա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։
Մյուս պատճառն այն էր, որ ավերիչ երկրաշարժը, որի գերազանցեց 7 մագնիտուդը, տևեց կես րոպե։ Երկրաշարժը զգացվել է Երևանում և Թբիլիսիում, այն գրանցվել է աշխարհի սեյսմոլոգիական կայաններում։
Ավերակների տակ հայտնվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ավերվեցին գործարաններ ու ֆաբրիկաներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, տուժեցին ենթակառուցվածքներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, օտարերկրյա պետությունները օգնության շտապեցին տուժած Հայաստանին։
Ցավոք, երկարաշարժի հետևանքների վերացումը երկու ինքնաթիռների անձնակազմի կյանք խլեց․ զոհվեցին հումանիտար օգնություն բերող խորհրդային և հարավսլավական ինքնաթիռների անձնակազմը։ Ավերակների մաքրման աշխատանքներին մասնակցում էին խորհրդային բանակի մի քանի հազար զինվոր ու սպա։ Աղետալի ողբերգությունը ստիպեց մտածել հատուկ ստորաբաժանման մասին, որը հետագայում ստեղծվեց ԱԻՆ-ում։
Սկսվեց տուժած շրջանների ակտիվ վերականգնման ծրագիրը, որը ընդհատվեց ԽՍՀՄ փլուզմամբ։ 34 տարի անց անօթևան դարձած մարդկանց մեծ մասը ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռ կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատևել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.