Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի նկատմամբ, վերահսկողություն ստանալու ադրբեջանական ջանքերը բավականին ծանր իրադրություն են ստեղծել։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ այս թեմայով Արցախից, ռուս խաղաղապահներից, Ադրբեջանից եկող ազդակները հակասական են։
«Միակ բանը, որ շատ հստակ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նվազագույնը վերահսկողական գործառույթ ստանա Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման վրա։
Թե դա կարվի ռուսական կողմի հետ համատեղ կամ որևէ այլ ձևաչափով, արդեն կարևոր էլ չի։ Այս քայլը մեծ հարված կլինի Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգին և խոշոր քայլ կլինի Ադրբեջանի՝ Արցախին կլանելու գործընթացում։
Եթե սրան էլ գումարում ենք Ադրբեջանի «բնապահպանական», իսկ իրականում՝ հաշվարկված քաղաքական քայլն Արցախի ընդերքի նկատմամբ «մոնիթորինգի», իսկ իրականում՝ վերահսկողական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ, ապա պատկերն ամբողջական է դառնում։
Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումը Արցախի նկատմամբ և արագացնում մեզ համար անցանկալի գործընթացները»,- գրել է պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.