Արթուր Մոսիյան․ Վոլկովն ընդունեց՝ Լաչինի միջանցքում որևէ ադրբեջանցի չի լինի
Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանն ասել են, որ Արցախի համար անընդունելի է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն՝ անդրադառնալով նախօրեին Անդրեյ Վոլկովի հետ տեղի ունեցած հանդիպմանը։
«Բոլոր խմբակցությունների ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել ռենտգեն-սկաների տեղադրմանը։ Տրամաբանությունը հետևյալն է. Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, և իրենք էլ պետք է շարունակեն վերահսկել միջանցքը, իսկ ադրբեջանցիների ամեն պահանջ կատարելը՝ դա այլ բան է նշանակում։ Ռենտգեն-սկաների տեղադրման անհրաժեշտություն չկա, վաղն էլ Ադրբեջանը կարող է ասել, թե այս կամ մեքենան չպետք է անցնի այդ ճանապարհով»,–ասաց Արթուր Մոսիյանը։
Արցախցի պատգամավորի փոխանցմամբ՝ Անդրեյ Վոլկովն ասել է, որ իր խոսքը, թե Հայաստանը Արցախին կապող ճանապարհին պետք է մինի մաքսակետ տեղադրվի՝ կոնտեքստից կտրված է ներկայացվել։
«Անդրեյ Վոլկովն ասաց, թե ռուս խաղաղապահ զորակազմը համաձայն է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը, ինքը հիմնավորեց, որ իրենց աշխատանքը այդկերպ կբարելավվի, ռենտգեն-սկաների անհրաժեշտություն կա, այդ հարցը քննարկվում է, բայց նա ընդունեց, որ միջանցքում որևէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի»,– նշեց Արթուր Մոսիյանը։
Պատգամավորի խոսքով՝ Անդրեյ Վոլկովը ադրբեջանցիների կողմից Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը փակելը պրովոկացիա է որակել։ Հանդիպմանն ընդգծվել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն նմանօրինակ դեպքերը կանխելու համար։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3–ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Կարին խաչմերուկում փակել էին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ պատճառաբանելով բնապահպանական ինչ–որ խնդիրներ, սակայն ԱԺ խմբակցությունների հետ հանդիպմանը՝ Վոլկովն ասել է, որ Ադրբեջանը բողոքել է, թե այդ ճանապարհով բեռնատարներով զենք–զինամթերք է տեղափոխվում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անդրեյ Վոլկովն ասել էր, որ Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով։
Ավելի վաղ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարել էր, թե տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ իրականությանը չի համապատասխանում։
«Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։
Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։
Ըստ այդմ, կրկին շեշտում ենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից»,– ասվում էր ԱԽ հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.
-
2025-06-05 10:13
Укрепление двустороннего и многостороннего сотрудничества с партнерами по СНГ является для России безусловным приоритетом. Об этом заявил глава правительства РФ Михаил Мишустин.