Սիմոնյան․ Չի բացառվում` մինչև ամսվա վերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա
Հնարավոր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև ամսվա վերջ հանդիպեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք չենք բացառում, որ հանդիպումը կլինի։ Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով։ Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ Երեկ փոխվարչապետերն են հանդիպել, բայց երկրի ղեկավարների մասով դեռ կոնկրետ ինֆորմացիա չունենք»,– նշեց նա։
Հարցին` արդյոք մինչև ամսվա վերջ կարող է լինել հանդիպումը, ԱԺ խոսնակն ասաց. «Հնարավոր է»։
Նա ընդգծեց, որ բոլոր կողմերը (Բրյուսել, Վաշինգտոն. խմբ.) փորձում են հանդիպում կազմակերպել, սակայն հստակ որոշում դեռ չկա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ առաջիկայում Փաշինյան–Ալիև հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին Սոչիում (ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը)։ Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.
-
2025-07-19 10:34
Вашингтонский офис Армянского национального комитета (ANCA) осудил заявление посла США в Турции Тома Баррака о «сдаче в аренду» территории Армении. Об этом в интервью Alpha News заявила представитель ANCA по связям с общественностью Элизабет Чулджян.
-
2025-07-19 10:21
Группа "Альтернативные проекты" представляет статью бывшего министра иностранных дел Армении Ара АЙВАЗЯНА.
-
2025-07-19 09:30
Администрация США пытается для очень сложных проблем представить простые, схематичные решения, которые обычно не работают, заявил в интервью Sputnik Армения ведущий аналитик центра APRI Armenia Бениамин Погосян, комментируя идею передачи дороги через Сюник на аутсорсинг американской стороне.