Սայաթ Շիրինյանը մանդատից հրաժարվեց
Եվս մեկ թեկնածու հրաժարվեց վերցնել պատգամավորական մանդատը. «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սայաթ Շիրինյանը չի վերցնի մանդատը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ԿԸՀ ներկայացրել եմ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ իմ դիմումը։
Պաշտոնը իմ համար երբեք չի եղել ինքնանպատակ, առավել ևս ինքնանպատակ չի կարող լինել երկրի ներկայացուցչական մարմնի մանդատը։
Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր հայրենակիցներից, ովքեր ակնկալում էին ինձ տեսնել ԱԺ-ում, միևնույն ժամանակ, խնդրում եմ, հարգանքով վերաբերել իմ անձնական որոշմանը։
Իմ համոզմունքներում ու մոտեցումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այն է՝ ամեն գնով ազատվել ապազգային իշխանություններից։
Ավելորդ շահարկումները կանխելու համար հայտնում եմ, որ եղել և լինելու եմ նախագահ Քոչարյանի թիմակիցը։
Վստահեցնում եմ նաև, որ ինչպես միշտ, այսուհետ ևս լինելու եմ ազատագրական պայքարի առաջամարտիկների շարքերում»,–գրել է նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ պատգամավորական մանդատ վերցնել հրաժարվել էին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: